«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ

Թուրք-ադրբեջանական տրամադրությունները ներհայաստանյան իրադարձությունների ֆոնին

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում Ադրբեջանի և Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում առկա կեցվածքին, նշեց, որ այդ երկրներում տիրող տրամադրությունները հարկավոր է առանձին-առանձին և տարբեր խմբերի բաժանելով դիտարկել:

«Ադրբեջանի և Թուրքիայի հետաքրքրությունները մի փոքր տարբերակված են Հայաստանի հետ ունեցած կոնֆլիկտի ավելի թեժ և ավելի սառը լինելու հանգամանքով պայմանավորված: Եվ բնականաբար, Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, լինի հասարակական, ներքաղաքական կամ կապցած լինեն արտաքին քաղաքականության հետ, Ադրբեջանում մեծ ուշադրության է արժանանում և իր արտացոլումն է ստանում ինչպես քաղաքական, վերլուծական շրջանակներում, այնպես էլ՝ մամուլում: Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա դրանք ես բաժանել եմ երեք մասի: Առաջինը՝ քիչ թե շատ անկախ և արտահայտվելու հնարավորություն ունեցող կամ արտասահմանում գտնվող տարբեր ադրբեջանցի գործիչներն են, ովքեր իրենց ֆեյսբուքյան գրառումներում և այլ առիթներով արտահայտում էին «դրական» տրամադրվածություն, բարի նախանձ, որն արտահայտվում էր՝ «Հայաստանում հնարավոր է խոսքի ազատության նման հնարավորություն, ընդվզման նման մակարդակ, ուսանողների նման համախմբվածություն» արտահայտություններով, և ենթագիտակցաբար այդ ամենը համեմատելով Ադրբեջանի հետ, տեսնում էին, որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, բացառվում է Ադրբեջանում»,- ասաց Ռ. Մելքոնյանը:

Թուրքագետի դիտարկմամբ` երկրորդ խմբում մեկտեղվել են այն տեսակետները, որոնք հիմնականում արտահայտել են իշխանական և իշխանամետ վերլուծական շրջանակների և մամուլի ներկայացուցիչները: Նրանց կողմից ներհայաստանյան իրադարձությունները կրկին առիթ են հանդիսացել մեր երկիրը քննադատելու և որոշ քաղաքական գործիչներին թիրախավորելու համար:

«Բնական է, որ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող քայլերը նրանք օգտագործում էին իրենց տեսակետները է՛լ ավելի համոզիչ դարձնելու համար, թե Հայաստանում բավականին խնդիրներ կան, իշխանությունները հալածում են իրենց ժողովրդին և այլն: Իսկ երրորդ խմբում այն մարդիկ են, ովքեր կարծում են, որ Հայաստանում ստեղծված անկայուն իրավիճակը լավ առիթ է հարձակվելու, կրկին արկածախնդրություն անելու և, ըստ իրենց, տարբեր ռազմական խնդիրներ լուծելու համար: Կարծում եմ, սահմանում նույնպես կարող են լինել որոշ ցուցադրական գործողություններ՝ զորքի, ռազմատեխնիկայի կուտակում լինել, ինչը ես շատ բնական եմ համարում, քանի որ ցանկացած նման իրավիճակում կարող են այդպիսի նկրտումներ լինել: Բայց Ադրբեջանում նաև լավ գիտեն մեր բանակի պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև անկախ հասարակական-քաղաքական հայացքներից Արցախի հարցի շուրջ բոլոր ուժերի և ժողովրդի միասնականության և համախմբվածության մասին»,- ասաց Ռ. Մելքոնյանը:

Նա նաև նշեց, որ հայկական կողմը պետք է բոլոր այսօրինակ տեսակետները հաշվի առնի և երբեք իր զգոնությունը չկորցնի, չնայած իրականում ադրբեջանական փորձագիտական շրջանակներն ու մամուլը հիմնականում զբաղված են ցանկալին իրականության փոխարեն մատուցելով: Թուրքագետի կարծիքով, ուշագրավ է նաև, որ ադրբեջանական և թուրքական մամուլի հրապարակումների վերնագրերը շատ հաճախ համընկնում էին:

«Թուրքական մամուլի շեշտադրումները կրկին Սերժ Սարգսյանի կամ իշխանությունների Թուրքիայի համար թշնամի լինելն էր: Կան նաև ռուսական գործոնի մասին շեշտադրումներ, բայց այն համատեքստում, թե արդյոք ներհայաստանյան իրադարձությունները տեղավորվո՞ւմ են հակառուսական տրամադրությունների մեջ, թե՝ ոչ: Այսինքն, եթե ադրբեջանցիները այս ամենն ընկալում են որպես ռազմական արկածախնդրության դիմելու պատեհ առիթ, ապա թուրքական կողմը ակնարկում է հայ-թուրքական սահմանի անձեռնմխելիության հարցում ռուսական կողմի դերակատարումը: Թուրքական առավել չեզոք հատվածը ներհայաստանյան իրադարձությունները կրկին դիտարկում էին որպես խոսքի ազատության դրսևորում, իսկ երրորդ խմբի կողմից, որոնք հիմնականում թուրքական ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչներ են, ադրբեջանցիների նման մեր երկրի հանդեպ ունեցած նախանձի դրսևորումներ էին ցուցաբերում»,- ասաց Ռ. Մելքոնյանը:

Ամփոփելով թեման, թուրքագետը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչների կարծիքները թե՛ շեշտադրումների առումով, թե՛ տեսակետների՝ միասնական չեն: Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ հայկական կողմը պետք է իր զգոնությունը թուլացնի, քանի որ նման հարևանների պարագայում ամեն ինչ կարելի է սպասել: Ուստի հարկավոր է մշտապես աչալուրջ և զգոն լինել:      

 

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan