Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Սասուն Միքայելյանի դաբրոն ունի՞, որ հիմա էլ նամակ է գրում ապագա վարչապետին

Այսօր Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը  Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է. «Հենց այս պահին Շիրակի պետական համալսարանում ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանը և մի քանի իր յուրայիններ՝ հիմանականում մերձհհկական զանգվածը, սկսել են տոտալ տեռորի ենթարկել բուհի աշխատակիցներին՝ ՍՏԻՊԵԼՈՎ վերջիններիս ստորագրություն դնել Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակի տակ, որի բովանդակության համաձայն ստորագրողները ցանկանում են աշխատել Սահակ Մինասյանի անմիջական ղեկավարության ներքո...

Սա ՀՀԿ-ական ահաբեկչություն է մարդկանց նկատմամբ... Չստորագրողներին բացահայտ սպառնում են գործից ազատել մեծ խնդիրներով...
Կոչ ենք անում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը անմիջապես վերջ դնել Սահակ Մինասյանի այս անօրինականությանը և իր իշխանության չարաշահման փորձերին...

Հ.Գ. ՀՀԿ-ական տեռորը շարունակվում է ՇՊՀ-ում, որն ավելի նմանվում է ստալինյան բռնապետության ժամանակաշրջանի բարքերին...
Չեմ զարմանա, եթե Սահակ Մինասյանը բոլորին պարտադրի նաև տեսաուղերձով հանդես գալ...»:

Հանուն անկեղծության նշենք, որ ռեկտորի անձի շուրջ սկսված և յոթ ամիս շարունակվող այս վեճն այդպես էլ չհանգուցալուծվեց, քանի որ նախկին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նեղ շրջանակում հայտարարել էր, թե բուհի ռեկտորին ազատելու հարցն ուղղակիորեն կախված է Սերժ Սարգսյանից և ինքը, որպես նախարար, ոչինչ անել չի կարող:

Հիմա Սերժ Սարգսյանն այլևս երկրի կառավարման ղեկին չէ, և թվում է, թե հեռու չէ այն օրը, երբ Սահակ Մինասյանի պաշտոնանկության հարցն էլ կլուծվի: Սակայն պարզվում է, որ բավականին ճկուն քաղաքական գործիչ և իրեն քաղաքականությունից դուրս չպատկերացնող ռեկտորը հիմա էլ հայտարարել է, թե ինքը «Ելք» դաշինքի հետ է, ու նույնիսկ արդեն ստացել է Սասուն Միքայելյանի «դաբրոն»:

Եվ որպես այդ «դաբրոյի» ապացույց, նա իր յուրայինների հետ միասին նամակ է պատրաստել ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե կոլեկտիվը ցանկանում է Ս. Մինասյանի հետ  աշխատել:

Գագիկ Համբարյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք բարձրաձայնել ու բարձրաձայնում են բազմաթիվ հանցագործությունների մասին, որոնք ապացուցված են ԿԳ նախարարության կողմից:  

«Այսինքն, ՀՀԿ-ական մարզային ղեկավարի կողմից իրականացված հանցագործությունների վրա իրավապահ մարմիններն իրենց աչքը փակել են միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն է եղել երկրի նախագահը: Բայց մեր կողմից բարձրացված հարցերը ոչ թե կոլեկտիվի ցանկությունների մասին է, այլ իրավական հարթությունում է գտնվում: Այսօր էլ բուհում հայտարարում է, թե իրեն պաշտպանում է Սասուն Միքայելյանը: Ստացվում է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կրկին ապրելու ենք կլանային պետության մե՞ջ»,- հարցնում է քաղաքագետը:
Նա առաջարկում է, որ դատախազությունը ուսումնասիրություն իրականացնի ու պարզի, թե օրինակ ինչքա՞ն գումար է ծախսվել բուհի դահլիճը վերանորոգելու համար, քանի որ տարբեր հարցազրույցներում տարբեր թվեր են նշվում:

«Ես առաջարկում եմ դատախազությանը ուսումնասիրել նաև բուհի տարեկան ֆինանսական հաշվետվությունը և հասկանալ, թե ինչու է 14 մլն դրամով դիզելային գեներատոր գնվել, որը երկու տարվա մեջ 5 օր չի աշխատել: Ինչու է 6 մլն դրամ տրամադրվել  Կարեն Ավագյանի ղեկավարած հասարակական կազմակերպությանը, երբ բուհի բյուջեում գրված է ընդամենը 1,5 մլն դրամ: Ես կոչ եմ անում նաև վերջ տալ բուհի կոլեկտիվին ահաբեկելը, քանի որ մենք ո՛չ Խորհրդային Միությունում ենք ապրում, ո՛չ էլ կոլխոզ-սովխոզների համակարգում, որ կոլեկտիվը նամակ գրի ապագա վարչապետին, թե ուզում է աշխատել Սահակ Մինասյանի հետ»,- ասաց Գ. Համբարյանը:

Բուհի նախկին դասախոսի համար հասկանալի չէ նաև, թե ինչպես է ԿԳՆ-ն քաղաքագիտություն, սոցիոլոգիա, իրավագիտություն մասնագիտությունների գծով լիցենզիաներ տրամադրել բուհին, երբ համապատասխան բաժինները գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող երեք հիմնական դասախոս չունեն:

«Դատախազությունը 7 ամիս նստած է և ոչ մի հետաքննություն չի իրականացնում մեր բարձրաձայնած հարցերի շուրջ: 2017 թվականի նոյեմբերի 29-ին տարկետման իրավունք ունեցող 7 տղա ուսանող դուրս մնաց բուհից: Բոլորը շատ լավ գիտեն, որ նման որոշումները ընդունվում են ուսումնական տարվա սկզբում, բայց որևէ մեկին չհետաքրքրեց, թե ինչո՞ւ ժամկետից դուրս նման որոշում կայացվեց: Սա օրինական երկիր է՞, թե՝ անձնական խանություն: Եվ հետաքրքիր է, թե ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու»,- հարցնում է Գ. Համբարյանը:

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan