Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա Irakanum.am կայքը շարունակում է իր պառակտիչ գործունեությունը

«Երբ կվերանա ռեյտինգային համակարգը, այդ ժամանակ կլինեն լիիրավ արդար ու ազատ ընտրություններ և կլինի ժողովրդի կամարտահայտություն». Անժելա Խաչատրյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի խոսքով, կուսակցությունը շարժման օրերին ղեկավար կազմի մակարդակով եղել է հրապարակում:

Նրա խոսքով, առաջին իսկ օրերից իրենք գնացել են, ողջունել ցուցարարներին ու ժողովրդին, ասել, որ սա երկար գործընթաց է, պետք է համբերություն ունենալ, աջակցել ժողովրդին, որպեսզի նա կարողանա իր ձայնը բարձրացնել և իշխանությունն իր ձեռքը վերցնել:

«Ուրախ ենք, որ գործընթացներն այսպիսի զարգացում ստացան, մեր հասարակությունը չհիասթափվեց և ի վերջո եկավ այն կարևոր հանգրվանին, որ հասկացավ, թե իր ձայնը որոշիչ է և ինքն իր քայլերով իրականում կարող է դառնալ իշխանություն: Այնտեղ ենք եղել, մեր համակիրները, մեր կուսակցության անդամները միշտ էլ եղել են ժողովրդի կողքին կանգնած»,- նշեց նա Past.am-ի հետ զրույցում:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից միասին աշխատելու առաջարկ լինելու դեպքում պատրաստ են համագործակցել, Անժելա Խաչատրյանը պատասխանեց, որ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ունի իր հստակ մոտեցումները թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության հետ կապված:

«Համագործակցություն կոչվածը հենց այնպես չի լինում, դա քաղաքական հստակ քննարկումներ են, բանակցություններ, կոնսուլտացիաներ, որոնք, կարծում եմ, սպասվում են առաջիկայում: Այս պահին պաշտոնական մակարդակի դեռևս որևէ քննարկում չկա, դրա համար ես զերծ կմնամ ինչ-որ բան ասելուց: Մենք բաց ենք քննարկումների համար, միշտ էլ բաց ենք եղել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցության գործելու և այս անգամ էլ ասում ենք, որ ցանկացած աջակցություն ու համագործակցություն պետք է լինի բանակցային սեղանի շուրջ»,- ընդգծեց նա:

Հնարավոր ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ էլ նշեց, որ ինչպես ցանկացած քաղաքական ուժ, որը ցանկանում է իր ներդրումն ունենալ և իր քաղաքական գործունեությունը ծավալել Հայաստանում, պետք է մասնակցի կարևորագույն գործընթաց համարվող պրոցեսին՝ ընտրություններին, և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ևս արտահերթ կամ հերթական ընտրությունների դեպքում մասնակցություն կունենա:

Դիտարկմանը, թե այդ ընտրություններին ՀՀԿ-ն իր ներկայիս վարկանիշով մեծաթիվ ձայներ չի կարողանա ունենալ, փոխարենը՝ այսօր ընդդիմադիր կամ այդպես իրենց կոչող քաղաքական ուժերն ավելի մեծ քանակ կունենան խորհրդարանում, Խաչատրյանը պատասխանեց, թե երբ կհասնենք ընտրական փուլ, կհասկանանք ովքեր են այդ գործընթացի հիմնական մասնակիցները, այդ ժամանակ կարող ենք ասել՝ ում վարկանիշը ինչպիսին է:

«Հիմա դեռ վաղ է ենթադրություններ անելու համար: Հանրապետական կուսակցությունը, լինելով երկրում առկա թե՛ աղքատության և թե՛ ներքին խնդիրների հեղինակը, այո, կարող ենք ասել, որ իր վարկանիշով չի փայլում: Թե մնացածներն ինչ վարկանիշ կունենան՝ ընտրական գործընթացն ու առաջ քաշած ծրագրերը ցույց կտան:

Նախևառաջ պետք է վերանա ռեյտինգային կոչվող համակարգը, որը Ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ անելու ամենահիմնաքարային կետն է: Սա նաև մենք ենք առաջ քաշում, որովհետև մենք 2017 թ. ընտրությունների ժամանակ հստակ տեսանք, որ ընտրական գործընթացների և ընտրական մասնագիտական-գաղափարական բանավեճերի վրա էական ու շատ արատավոր ազդեցություն ուներ ռեյտինգային համակարգը, որը կարծես թե փողի, քսակի պայքար էր, այլ ոչ թե՝ քաղաքական գաղափարների:

Երբ կատարվի նաև այս փոփոխությունը ի թիվս այլ փոփոխությունների, և լինեն մաքուր, ազատ ընտրություններ, այդ ժամանակ ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա կողմնորոշվելու՝ ըստ գաղափարների և ըստ քաղաքական ծրագրի: Այդ ժամանակ կլինեն լիիրավ արդար ու ազատ ընտրություններ, և կլինի ժողովրդի կամարտահայտություն»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

website by Sargssyan