«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից և նպա­տակ ունի մեկ­նել Ամե­րի­կա. «Փաստ» Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել Սպասենք ԱԱԾ պետի բացահայտումներին. ՀՀԿ խմբակցության ղեկավար Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր Մայք Պոմպեոն ներկայացրել է ԱՄՆ պահանջները Իրանին Մայք Պոմպեոն սպառնացել է Իրանին պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցներով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը` կատարված և կատարվելիք աշխատանքների մասին Մայիսի 26-ին կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանը Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ հայոց պետականությունն է. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության

Գագիկ Մակարյան. «Ովքեր սիրել են ստվերում աշխատել, պետք է կա՛մ ինքնամաքրվեն, կա՛մ պատժվեն»

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով տեղի ունեցող գործընթացները չեն կարող տնտեսական վնաս հասցնել: Ու չնայած որոշակի կարճաժամկետ հատվածում բիզնեսը որոշ խոչընդոտների կարող էր հանդիպել, սակայն առկա դրական տրամադրությունները և սպասելիքները միանշանակ օգնելու են, որպեսզի ընդհանուր առմամբ տնտեսական առումով դրական ցուցանիշներ գրանցվեն:

«Հասարակությունը շատ ոգեշնչված է և աշխատուժի արտադրողականությունը, վստահ եմ, ավելի բարձր կլինի, քանի որ ապագայի առումով սպասելիքները բավականին դրական են: Բիզնեսները երկարաժամկետ պլաններ չեն կառուցում, ինչը պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Մասնավորապես, նրանք միշտ կասկածով են վերաբերվել ապագային: Նույնիսկ դեպքեր կան, երբ ձեռնարկություններն իրենց գործունեությունը սառեցնում էին և սպասում, որպեսզի ընտրություններն ավարտվեն: Այսինքն, իրենք միշտ ենթադրել են, որ կախված են ոչ թե բիզնես-միջավայրից, այլ ինչ-որ մեկից կամ համակարգից՝ լինի նախագահ, կառավարություն, Ազգային ժողով, թե համայնքապետարաններ, համայնքապետեր, որոնք ինչ-որ կերպ անընդհատ նրանց վրա ազդել կամ ներքաշել են տարբեր պրոցեսների մեջ, որի պատճառով բիզնեսի ներկայացուցիչներն անընդհատ անհանգստություն են ունեցել»,- ասաց Գ. Մակարյանը:

Գործատուների հանրապետական միության նախագահը նաև հույս հայտնեց, որ թավշյա հեղափոխությունը կփոխի բիզնեսի խաղի կանոնները: Եվ այլևս հարկ չի լինի ինչ-որ մեկի «դաբոյով» գործունեություն ծավալել: Մասնագետի կարծիքով դա բավականին էական է, քանի որ հենց այդ էր այն հիմնական խոչընդոտը, որը նախկինում թույլ չէր տալիս ոչ միայն բիզնես-դաշտի զարգացմանy, այլև ներդրումների ծավալների աճին:
«Այսինքն, այլևս բիզնեսի ներկայացուցիչները կարող են ավելի վստահաբար ներդրումներ իրականացնել, վարկեր վերցնել, երկարատև պլաններ մշակել և իրականացնել միջազգային ու տեղական շուկայում: Սա նաև շանս է երկրում մնալու, Հայաստան վերադառնալու և տեղում գործունեություն ծավալելու համար: Տնտեսությունը կարող է զարգանալ նաև նախորդ կառավարության կողմից սկսած ստվերի դեմ պայքարի շնորհիվ: Եվ դա ոչ թե պայքարն առավել լայնամասշտաբ դարձնելու,  մթնոլորտի փոփոխությամբ պայմանավորված: Չի բացառվում, որ նման փոփոխությունները հանգեցնեն նրան, որ բոլորը հասկանան, որ այլևս չեն կարող ստվերային գործունեություն ծավալել»,- ասաց Գ. Մակարյանը:

Նման լավատեսական սցենարով ընթանալու հիմքում կարող է լինել նաև հայրենասիրական մղումը, քանի որ դրական տրամադրությունների և սպասումների նման մթնոլորտում ստվերում աշխատելը կարող է ընկալվել որպես հայրենիքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում:

«Չի բացառվում, որ մարդիկ, ելնելով իրենց ազնվության, հայրենասիրության և այլ զգացումներից, պարզապես հրաժարվեն ստերում գործել: Իսկ նրանք, ովքեր միշտ սիրել են ստվերում աշխատել, հիմա կհասականան, որ օրենքները, մոտեցումները, կանոնակարգերը, միջավայրն այլևս ուրիշ որակ են ստացել, և իրենք կա՛մ պետք է գնան ինքնամաքրման ճանապարհով, կա՛մ պետք է պատժվեն: Բիզնեսը ստվերից դուրս գալով, չի բացառվում, բյուջեի մուտքերն աննախադեպ աճեն, ինչը կառավարությանը հնարավորություն կտա այլ սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել: Եվ այն կարող է լինել ոչ թե նոր ներդրումների, այլ ստվերը հարկային դաշտ բերելու շնորհիվ»,- ասաց Գ. Մակարյանը:

Խոսելով կապիտալի արտահոսքի մասին, ինչը նույնպես կարող է վնաս հասցնել երկրի տնտեսությանը,  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը նշեց, որ նման քայլերը կանխելն այնքան էլ դժվար չէ:

«Կան գումարների արտահոսքը կանխելու տարբեր ձևեր: Եվ ինչպես հիմա բանկում որոշակի գումարային չափից ավելի շրջանառություն իրականացնելու ժամանակ են հաշվետվություն ներկայացվում, այնպես էլ բիզնեսի պարագայում կարող է լինել, որպեսզի ներքին կապիտալի արտահոսք տեղի չունենա: Այսինքն, այստեղ խնդիրը զուտ վերահսկողության դաշտում է, որի համար ես առանձնապես չեմ անհանգստանում»,- ասաց Գ. Մակարյանը:

Եթե խոշոր բիզնեսը տեսնի, որ հաշվեհարդար և գույքի զավթում չի իրականացվում, բոլոր վախերը կփարատվեն, իսկ դրա համար նա խորհուրդ տվեց նորընտիր վարչապետին յուրաքանչյուր բիզնեսի ներկայացուցչի հետ առանձին-առանձին հանդիպել և ծանոթանալ նրանց վախերին ու սպասումներին:

Արմինե Գրիգորյան

 
 

website by Sargssyan