«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Փաստաբաններին զանգահարողները Հրայր Թովմասյանի շրջապատի՞ց են.... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գրիգոր Մինասյան. «Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երբեմնի «թունդ» քաղտեխնոլոգները հոգեվարքի մեջ են... Բուհերը հակասում են իրար. երիտասարդական հիմնադրամի պարտադրանքն ու հետ վերադարձվող տոկոսները Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Մեղադրանք է առաջադրվել Կ.Ուլնեցի փողոցում խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հին մարզերում Վթարային ջրանջատում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում Արմեն Աշոտյանին արդեն դիմել են. «Փաստ» Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա. «Փաստ» Դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան. «Փաստ» Մի շարք խախտումների համար այլևս չեք տուգանվի, որոշ արագաչափերի գործունեությունը կդադարեցվի. «Փաստ» Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել. «Փաստ» «Հների» մնալը կարող է ծանր հետևանքներ ունենալ. «Փաստ» Ինչպե՞ս չդառնալ վիշապ, որի դեմ պայքարում ես. «Փաստ» «Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փաստ» «Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարվում է ընդդիմության կողմից». «Փաստ» Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փաթեթային ճգնաժամի մեջ են». «Փաստ» Լուրջ բարդություններ վարչապետի համար՝ «երկրորդ էշելոն» ձևավորելիս. «Փաստ» Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով Ջազ համերգ՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ

«Փորձառուները նույնպես գործ չունեն կառավարության կազմում». Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով վերջին զարգացումներին և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր մեկնարկ տրվեց նոր պետականությանը՝ չորրորդ հանրապետությանը, որը որակական առումով նման չէ նախորդներին:

Շիրինյանը նշեց, որ այժմ խնդիրը ծրագրի ներկայացման մեջ է, այն պետք է բոլոր խմբակցություններով անցնի ու քվեարկեն: Բայց միևնույն ժամանակ դրա վրա շատ պետք չէ կենտրոնանալ, որովհետև երկրում քայքայումն այնքան շատ է, իսկ խմբակցությունները պետք է ըմբռնումով մոտենան, և վարչապետի ներկայացրած ծրագիրը անցկացնեն, որպեսզի պետական մեքենան սկսի աշխատել ու թափ վերցնել:

Շիրինյանի դիտարկմամբ, ճիշտ կլիներ, որ վարչապետը առաջին քայլն աներ՝ շեշտադրելով արդյունաբերության և գիտության վերականգնումը մեկ գիտակցումով՝ եթե մենք արդյունաբերություն և գիտություն չենք շարժելու, մշակույթը չենք վերականգնելու, ուրիշ ռեսուրսներ չունենք: Սա պետք է լինի մեխը:

«Հիմա բոլորը խոսում են՝ կքվեարկի՞ Հանրապետականը այդ ծրագրին, թե՝ ոչ: Վստահաբար կքվեարկի: Եթե չքվեարկի, նրանց նկատմամբ կարելի է կիրառել Սահմանադրության երկրորդ կետը, համաձայն որի՝ իշխանությունը բխում է ժողովրդից, ժողովուրդը ինքնիշխան է, իսկ պետական ինստիտուտները՝ խորհրդարան, կառավարություն, ՏԻՄ, սպասարկում են ժողովրդի կամքի ռեալիզացմանը:

Քանի որ համընդհանուր այդ գործադուլի օրերին ընդգրկված է եղել հանրապետության ազգաբնակչության 90 տոկոսը, ուրեմն ոչ ոք վարչապետի լեգիտիմության բարձր աստիճանի պայմաններում, որ աշխարհում եզակի դեպք է, իրավունք չունի դրա դեմ քվեարկելու: Եթե դեմ քվեարկեց, պետք է Սահմանադրական դատարան դիմել:

Պետք է ընթացքը չկասեցվի, որովհետև խնդիրը արտահերթ ընտրությունների անցկացումն է: Այս խորհրդարանը լեգիտիմ չէ, գիտենք՝ ինչպես է առաջացել: Եթե վարչապետի հետ հակադրություն կազմակերպեն, այդ քայլը կլինի հակասահմանադրական և հակապետական: Իսկ նոր իշխանությունը պետք է հասկանա, որ այս ժողովրդի կուտակված էներգետիկան գրեթե 100 % է: Դա չպիտի սպառվի»,- նշեց նա:

 

Մեր այն դիտարկմանը, թե նորընտիր վարչապետը զերծ մնաց կառավարության կազմի վերաբերյալ հարցերին պատասխանելուց, Շիրինյանը նկատեց, որ այս մասշտաբի գործ՝ սերժյան իշխանությունից ազատվելը, տասնյակ տարիներ Հայաստանը չէր կարողանում անել:

 

«Ենթադրում եմ, որ իրենք իրենց նկատառումներն ունեն: Սկզբունքը ճիշտ է վերցված՝ օլիգարխները կառավարության կազմում չպետք է լինեն, մեծահարուստները նույնպես: Թող գնան այլ աշխատանք անեն: Ֆինանսական և այլ հնարավորությունները պետության շահերի դեմ չպետք է ծառայեցնեն: Այս սկզբունքը եթե կիրառեն, մնացածը խնդիր չէ:

 

Օլիգարխներն ու մեծահարուստները գործ չունեն կառավարության կազմում: Մենք իրենց իշխանությունը տեսել ենք: Պետք է պրոֆեսիոնալներ ու մտավորականներ մեջտեղ բերվեն: Բայց և չպետք է շահարկեն փորձ ունենալը, որը երբեմն շատ բացասական է: Գողանալու, կոռուպցիայի փորձ էլ կա: Փորձառուներին առաջարկում եմ չընդգրկել կառավարության կազմում: Երիտասարդ ավյունով մարդկանց, այս հեղափոխության ռեսուրսը կօգտագործեն պետության համար»,- նշեց նա:

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

website by Sargssyan