Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա

Հեղինե Բիշարյանը համաձայն չէ, որ ՕԵԿ-ը որպես սպառված քաղաքական ուժ է ընկալվում

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի տրամադրությունը մայիսի 8-ին ԱԺ-ի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո բարձր է: Past.am-ի հետ զրույցում նա շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, քանի որ, իր խոսքով, նա կարողացավ համառորեն պայքարել և հասնել նրան, ինչին ձգտում էր:

«Հիմա պետք է շնորհավորենք և ինչ խոսք, նրանից մեծ ակնկալիքներ ունենք, քանի որ բազմաթիվ անգամ խոսվել և ներկայացվել են բազմաթիվ մտահոգիչ ուղղություններ: Վարչապետի պաշտոնում առաջադրվելու երկու օրերին էլ ես լսել եմ նրա մոտեցումները, ծանոթ եմ երկրի կառավարման նրա փիլիսոփայությանը: Եվ կարծում եմ, որ նա իր մեջ ուժ կգտնի իր գաղափարները կյանքի կոչելու համար: Ես ողջունում եմ իր այսօրվա հաղթանակը»,- ասաց Հ. Բիշարյանը:

Նա նաև նշեց, որ ակնհայտ փաստ է, որ առանց ժողովրդի աջակցության այդքան կարճ ճանապարհով Նիկոլ Փաշինյանը չէր կարող հասնել երկրի ղեկավարի պաշտոնին: Եվ նրա հաղթանակը նաև ժողովրդի կամքով էր պայմանավորված:

«Պետք է ողջունեմ մեր ժողովրդին, որը դրսևորեց իրեն որպես քաղաքացիական հասարակություն, քանի որ դա շատ-շատ կարևոր էր: Այս տարիներին քաղաքացիական հասարակության դրսևորման խնդիր կար երկրում, և այսօր դա իսկապես դրսևորվեց: Հասարակությունը կարողացավ մինչև վերջ կանգնել այն առաջնորդի կողքին, ով իրեն առաջ տարավ: Եվ իսկապես պետք է փաստենք, որ տեղի ունեցավ հաջողություն: Հաջողության հիմքում ընկած է ժողովուրդը և այն քաղաքական կամքը, որ օրեր շարունակ պայքարելով կարողացան հասնել իրենց նպատակին»,- ասաց ՕԵԿ փոխնախագահը:

Նա նաև նշեց, որ շարժման առաջին իսկ օրերից իրենք հստակ մեսիջներ են հղել և պաշտպանել են քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները: Ու քանի որ արդեն ընտրվել է վարչապետ, ուստի այսուհետ ոչ թե կոչեր անելու, այլ գործելու ժամանակն է:

«Արդեն ժամանակն է, որ բոլորը աշխատեն: Մենք բնականաբար բաց քաղաքական ուժ ենք: Մեզ համար որևէ նշանակություն չունի ով է վարչապետը: Մեր քաղաքական թիմը, որը 30 տարիների ընթացքում 20 տարվա քաղաքական կենսագրություն ունի, լրջագույն օրենսդրական աշխատանքների և կառավարման մեծ փորձ ունի, իսկ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը երկրի լրջագույն պաշտոններն է զբաղեցրել»,- ասաց Հ.Բիշարյանը:

Նա համաձայն չէ այն տեսակետին, որ չնայած երկարամյա գործունեությանը, հասարակությունն այլևս չի ընդունում ՕԵԿ-ին և համարում է, որ նրանք այլևս սպառել են իրենց:

«Ես բացարձակ համաձայն չեմ, և դուք ծիծաղելի բան եք ասում: Մի մոռացեք, որ մեկ տարի չկա, որ մեր քաղաքական ուժը խայտառակ ընտրակաշառքների և ընտրակեղծիքների արդյունքում 60 հազար ձայնով դուրս մնաց խորհրդարանից: Ես կարծում եմ, որ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի մեջ կան տաղանդավոր, գրագետ, բանիմաց քաղաքական գործիչներ, որոնք երբեք չեն սպառվում: Եվ նրանց ներուժը պետք է օգտագործել հանուն Հայաստանի: Իսկ մեր կուսակցության ղեկավարի և՛ ներուժը, և՛ կրթությունը, և՛ անցած ճանապարհը, ով միշտ ծառայել է Հայաստնի Հանրապետությանը և եղել է պետականամետ քաղաքական գործիչ, կարծում եմ, այսուհետ ևս կծառայի մեր երկրին: Առջևում խորհրդարանական ընտրություններ են լինելու, և ես վստահ եմ, որ Փաշինյանը կամք կունենա փոխելու այդ խայտառակ ռեյտինգային համակարգը, կվերանան օդից գրված ցուցանիշները, քանի որ մեր երկրում այդքան ընտրողներ չկան, որքան գրվել են, և պարզ ու թափանցիկ ընտրություններ կլինեն, որի արդյունքում բոլորը կտեսնեն, որ մենք մեր դերը կունենանք ապագայում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում»,- ասաց Հ. Բիշարյանը:

Նա նաև հավելեց, որ եթե կամք լինի, իրենց քաղաքական ուժը կաջակցի, որպեսզի երկրում իրապես բան փոխվի, քանի որ ՕԵԿ-ը ոչ միայն ներկայի, այլև ապագայի մասին է մտածում:

 

Արմինե Գրիգորյան  

website by Sargssyan