Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա

Արագածոտնի մարզում ապօրինի կերպով դուրս են բերել և իրացրել օգտակար հանածո հանդիսացող հանքաքար. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզում ապօրինի ձեռնարկատիրության դեպք, որը զուգորդվել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ՝ էական վնաս պատճառելով  շրջական միջավայրին և ընդերքին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 35-ամյա տղամարդը, հիմնադրելով ՍՊԸ առևտրային կազմակերպություն, փաստացի իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։

 

Մասնավորապես՝ 2014-2017թթ. ընթացքում  Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից 10 կմ դեպի արևելք գտնվող տարածքի ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, այն է՝ առանց լիազոր մարմնի համապատասխան թույլտվության և պայմանագրի, կազմակերպել, իրականացրել է ընդերքի ապօրինի շահագործում: Այն է՝ քանդել-փորելու միջոցով ընդերքից դուրս է բերել վանակատ (օբսիդիան) տեսակի օգտակար հանածո հանդիսացող հանքաքար, ինչն էական վնաս է  պատճառել շրջակա միջավայրին, ընդերքին:

 

Այնուհետև դուրս բերված և առանձնացված հանքաքարն իրացրել է ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտահանել և իրացրել այլ երկրներում։ ՍՊԸ-ի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվել է 129.275.150 ՀՀ դրամ:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ-ի հիմնադրին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

website by Sargssyan