Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատու... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մոտ 100 միլիոն դրամ՝ դատավորի ու իր կնոջ հայտարարագրում. «Փաստ» Տարոն Մարգարյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին. «Փաստ» Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելով՝ ազատ արձակվեց. «Փաստ» Լիլիթ Մակունցը դեմ է օպերային թատրոնում ռեստորան բացելուն. «Փաստ» Արդար և արդարացի. արտահերթ ընտրությունների մասին. «Փաստ» Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը». «Փաստ» «Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». «Փաստ» Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատումների և օրենքի գերակայության մասին. «Փաստ» Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում, ինչ ժամանակին տեղի ունեցան ՀՀՇ–ի ու ՀՀԿ–ի օրոք». «Փաստ» Արթուր Բաղդասարյանը հին ու «կարկառուն» ՕԵԿ–ականների առջև արգելքներ է դրել. «Փաստ» «Յուվենտուսի» նախագահն առաջարկում է փոխել ՉԼ-ի ձևաչափը Դատարանը մերժեց Խաչատուր Գիշչյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը. անցկացվելու է դատաբժշկական փորձաքննություն Գարեգիկ Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Առողջապահության նախարարը վստահեցնում է`արգելված վայրերում ծխելու տուգանքի չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չի ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ. Արթուր Գևորգյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Տարոն Մարգարյանի սուբյեկտիվ ցանկությունը չէ, այլ պարտավորությունն է. փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու մասին Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

Սասուն Միքայելյան. «Ժողովուրդն իրեն սպառնացող մի մեծ փորձանքից է ազատել»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի տրամադրությունը միշտ մարտական է: Նա իր կյանքն ապրում է ժողովրդի ցանկություններով, և այն, ինչ այս օրերին կատարվեց, ըստ նրա՝ անբացատրելի մի բան էր: Ս. Միքայելյանը ի պատասխան Past.am-ի հարցին, թե հասարակության մեջ զարմանք կա, որ ինքը ոչ մի պաշտոն չստացավ, նշեց, որ ինքն ընդհանրապես ոչ թե այս կամ այն պաշտոնի համար է պայքարում, այլ՝ օգնելու, որ ժողովուրդը դուրս գա բարոյահոգեբանական ծանր վիճակից, իսկ ինքը որպես պատգամավոր է շարունակելու իր գործը: «Այսօր ես երջանիկ եմ: Եվ մարդ ոչ թե պաշտոնով պետք է երջանկանա, այլ իր գործունեությամբ, իր էությամբ ու իր ժողովրդի կողքին մնալով: Ես միշտ էլ ժողովրդի կողքին եմ մնացել ու այդպես էլ շարունակելու եմ ապրել»,- ասաց Ս. Միքայելյանը:

Պատգամավորը իրեն մեղավոր է զգում միայն այն բանի համար, թե ինչպես են հայ տղամարդիկ այսքան ժամանակ հանդուրժել այդ ամենը և թույլ տվել, որ երկար տարիներ նման վիճակ տիրի: «Հիմա զարմանալի բան է կատարվում: Շատ հետաքրքիր են այս օրերի ապրումները: Եվ տպավորությունն այնպիսին է, որ ժողովուրդն իրեն սպառնացող մի մեծ փորձանքից է ազատվել: Նույնիսկ 88 թվականին այսպիսին չէր մթնոլորտը: Ես միշտ էլ ասել եմ, որ Շուշիի ազատագրումն ինձ համար մեծ ձեռքբերում է եղել, բայց, անկեղծ ասած, նույնիսկ Շուշիի ազատագրման ժամանակ ժողովրդի աչքերում նման ոգևորություն չեմ տեսել: Հիմա էլ չեմ պատկերացնում, թե նախկին իշխանություններն ինչպես կարող են մտածել հետ գալու մասին: Չեն տեսնո՞ւմ, թե ժողովուրդը ոնց է ատում իրենց»,- ասաց Ս. Միքայելյանը:

Նա հասարակությանը, սակայն, կոչ է անում մի կողմ թողնել նախկին իշխանությունների հանդեպ ունեցած զգացումները և կրկին չբաժանվել սևերի և սպիտակների:

«Ես կոչ եմ անում, որ հասարակությունն այդ ատելությունը մի կողմ թողնի ու իր ուրախությունը վայելի: Մարդիկ պետք է մեկ բանում վստահ լինեն, որ նախկին ուժերն այլև ո՛չ ռևանշի, ո՛չ էլ այլ ճանապարհով չեն կարող կրկին իշխանության գալ: Դա հնարավոր չէ: Մեր բարբառով ասած, եթե փորձեն ճողոպրել, ապա կճողվեն»,- ասաց Ս. Միքայելյանը: Նա նաև չի պատկերացնում, թե նախկին իշխանությունները ինչպես կարող են ընդհանրապես հետ գալու մասին մտածել, քանի որ ոտքի կանգնած ժողովուրդը դժվար թե կարողանա մոռանալ նախկին ռեժիմի կողմից սահմանված խաղի կանոնները: «Այդքանից հետո ժողովուրդն ինչպես կգնա նրանց կընտրի: Նրանք ինչպե՞ս կկարողանան փող բաժանեն, ժողովրդին ծեծեն, ջարդեն, ոստիկանությանը ոտքի հանեն մարդկանց դեմ: Նախկին իշխանությունների ժամանակաշրջանն ավարտվել է: Նրանց թվում է դեռ ասետրինա են ու հիմա փորձում են ձեռքները փրփուրներից գցել, բայց մոռանում են, որ այլևս նեխած կողակ էլ չեն: Ես հիմա չեմ կարողանում հանգիստ քայլել փողոցով, քանի որ ամեն քայլափոխի ժողովուրդը խոնարհաբար շնորհակալություն է հայտնում բոլոր կազմակերպիչներից: Եվ այդ ժողովուրդն արդյո՞ք կգնա ու նորից ՀՀԿ-ին կընտրի»,- ասաց Ս. Միքայելյանը:

Ինչ վերաբերում է թավշյա հեղափոխության հաղթանակը տոնելուն, ապա պատգամավորն այն ամեն օր ու ամեն վայկյան է նշում: Եվ ոչ թե միայն սեղանների շուրջ, այլ առավելապես փողոցով քայլելու ժամանակ:

«Ով ուզում է ինքն էլ այս հաղթանակը նշել, ապա խորհուրդ եմ տալիս դուրս գալ փողոց, քայլել ու զգալ այն բերկրանքի զգացումը, որն այսօր կա ողջ ժողովրդի դեմքին: Ես արդեն 60 տարեկան եմ, 88 թվականից մինչև այսօր ժողովրդի բոլոր պայքարների կողքին եմ եղել, բայց նման ոգևորություն ու երջանկություն երբեք չեմ տեսել: Տեսա՞ք Սոչիում ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին:Այդպես պետք է լինի, ոչ թե նախորդ իշխանությունների նման թաքուն գնան, գան, ժողովրդին էլ բանի տեղ չդնեն: Կարևորը՝ պետք է ժողովրդին հաշվետու լինել: Ես միշտ էլ ասել եմ ու էլի կասեմ, որ ամեն ինչի գնահատականը ժողովուրդն է տալիս, ինչպես այսօր տվեց: Հարցը ոչ թե մենք ենք, այլ ժողովուրդը, քանի որ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ կարողացավ իր բաժին բեռը վերցնել, հաղթել ու իր ողնաշարն ուղղել: Վերջապես հարկավոր է հասկանալ, որ մեր նման հաղթանակած երկրում բռնապետություն չի կարող լինել: Նախկինում ժողովուրդը ո՛չ իր հաղթանակի գինը տեսավ, ո՛չ արդյունքը, ո՛չ էլ հաղթանակի բերկրանքը զգաց: Այն ժամանակ չթողեցին, որ ժողովուրդը համախմբվի, իր հաղթանակի բերկրանքը զգա ու վայելի: Բաժանեցին, որ տիրեն, ու եղավ այն, ինչ եղավ: Հիմա բոլորը համախմբվել են, միավորվել են, իսկ հաջորդ քայլով արդեն այդ համախմբված ժողովուրդն ընտրությունների ժամանակ իր ձայնով իր գնահատականն անպայման կտա»,- ասաց Ս. Միքայելյանը:

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan