Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատու... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մոտ 100 միլիոն դրամ՝ դատավորի ու իր կնոջ հայտարարագրում. «Փաստ» Տարոն Մարգարյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին. «Փաստ» Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելով՝ ազատ արձակվեց. «Փաստ» Լիլիթ Մակունցը դեմ է օպերային թատրոնում ռեստորան բացելուն. «Փաստ» Արդար և արդարացի. արտահերթ ընտրությունների մասին. «Փաստ» Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը». «Փաստ» «Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». «Փաստ» Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատումների և օրենքի գերակայության մասին. «Փաստ» Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում, ինչ ժամանակին տեղի ունեցան ՀՀՇ–ի ու ՀՀԿ–ի օրոք». «Փաստ» Արթուր Բաղդասարյանը հին ու «կարկառուն» ՕԵԿ–ականների առջև արգելքներ է դրել. «Փաստ» «Յուվենտուսի» նախագահն առաջարկում է փոխել ՉԼ-ի ձևաչափը Դատարանը մերժեց Խաչատուր Գիշչյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը. անցկացվելու է դատաբժշկական փորձաքննություն Գարեգիկ Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Առողջապահության նախարարը վստահեցնում է`արգելված վայրերում ծխելու տուգանքի չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չի ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ. Արթուր Գևորգյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Տարոն Մարգարյանի սուբյեկտիվ ցանկությունը չէ, այլ պարտավորությունն է. փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու մասին Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

Պղտոր ջրում ձուկ որսալը՝ սովորություն

Այս օրերին, երբ թացն ու չորն այնպես է խառնվել իրար, որ իրականում հասկանալի էլ չէ, թե ով ում բարեկամն է, զարմանալիորեն ակտիվացել են համատիրությունների աշխատակիցները:

«Փաստ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները տարակուսած ասում էին, որ համատիրությունների կողմից ուղարկված մարդիկ նրանց ասել են, որ պետք է ոչ միայն 2018 թվականի համար վճարում կատարեն, այլև հաջորդ տարվա առաջին երեք ամիսների համար:

Նման տեռորը ոչ միայն անհանգստացրել, այլև զայրացրել է մարդկանց: Համատիրությունների աշխատակից ներկայացած անձինք մարդկանց ասում են, որ բազմաբնակարան շենքերի բնակիչներից սպասարկման վարձավճարները հավաքելու ներքին հրահանգ են ստացել: Խոսակցություններ կան նաև, թե նրանք մտավախություն ունեն, որ ինչպես կարմիր գծերի ու արագաչափերի հարցերն են նախատեսվում «ջրել», թեպետ այստեղ դեռ հստակեցում չկա, այդպես էլ կարող է համատիրությունների կողմից որևէ ծառայություն չմատուցելու դիմաց գանձվող «սպասարկման» վարձերի հարցը նույնպես «ջրվել»:

Դա է պատճառը, որ համատիրությունների ղեկավարներն իրենց աշխատակիցներին ուղարկում են տարբեր հասցեներով, որպեսզի այս խառը ժամանակներում կարողանան որքան հնարավոր է շատ գումար հավաքել: Նախկին պարտքերը վճարել «պարտադրելուց» բացի, նրանց առջև խնդիր է դրված բնակիչներից «քերել» նաև առաջիկա ամիսների սպասարկման վարձերը:

Հիշեցնենք, որ արդեն երկար տարիներ է՝ բազմաբնակարան շենքերի սեփականատերերը չեն կարողանում հասկանալ, թե իրենք ինչու են պարտավոր ամսական «սպասարկման վարձ» անվան տակ որոշակի գումար վճարել համատիրություններին: Բնակիչները չգիտեն նաև, թե տվյալ համատիրության «ենթակայության» տակ գտնվող շենքերից ամսական որքան գումար է հավաքագրվում, ինչպես է այն ծախսվում և այդ պատճառով էլ հրաժարվում են վճարումներ կատարել:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ շատ դեպքերում «տան վարձ» հավաքողները փոխվել են, և չի բացառվում, որ այս «շարժումը» նույնպես կազմակերպված լինի ինչ-որ ինքնակոչների թեթև ձեռքով: Այնպես որ, պատկան կառույցներին խնդրում ենք ուշադիր լինել և թույլ չտալ, որպեսզի քաղաքացիները դառնան հերթական խաբեության զոհը:

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan