Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատու... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մոտ 100 միլիոն դրամ՝ դատավորի ու իր կնոջ հայտարարագրում. «Փաստ» Տարոն Մարգարյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին. «Փաստ» Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելով՝ ազատ արձակվեց. «Փաստ» Լիլիթ Մակունցը դեմ է օպերային թատրոնում ռեստորան բացելուն. «Փաստ» Արդար և արդարացի. արտահերթ ընտրությունների մասին. «Փաստ» Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը». «Փաստ» «Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». «Փաստ» Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատումների և օրենքի գերակայության մասին. «Փաստ» Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում, ինչ ժամանակին տեղի ունեցան ՀՀՇ–ի ու ՀՀԿ–ի օրոք». «Փաստ» Արթուր Բաղդասարյանը հին ու «կարկառուն» ՕԵԿ–ականների առջև արգելքներ է դրել. «Փաստ» «Յուվենտուսի» նախագահն առաջարկում է փոխել ՉԼ-ի ձևաչափը Դատարանը մերժեց Խաչատուր Գիշչյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը. անցկացվելու է դատաբժշկական փորձաքննություն Գարեգիկ Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Առողջապահության նախարարը վստահեցնում է`արգելված վայրերում ծխելու տուգանքի չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չի ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ. Արթուր Գևորգյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Տարոն Մարգարյանի սուբյեկտիվ ցանկությունը չէ, այլ պարտավորությունն է. փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու մասին Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

Կոռումպացված լինելու թույլտվությունն ու արատավոր շղթան. Պայքարի ուղիները՝ ըստ Վարուժան Հոկտանյանի

Նոր քաղաքական իրողության, նոր իշխանությունների առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը կոռուպցիան է, որի դեմ պայքարելու պատրաստակամության մասին արդեն հայտարարվել է: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Past.am-ի հետ զրույցում նախ մեջբերեց թավշյա հեղափոխության առաջնորդների հայտարարությունը, ըստ որի՝ պայքարը նաև կոռումպացված ռեժիմի դեմ էր:

«Սա ենթադրում է, որ նոր իշխանությունները պետք է լուրջ պայքարեն կոռուպցիայի դեմ, դրսևորեն այն քաղաքական կամքը, որը բացակայում էր նախորդների դեպքում: Նախկինում քաղաքական կամք ասվածը սահմանափակվում էր միայն օրենքներ ընդունելով, որոնք մնում էին թղթի վրա: Նախ՝ հուսով եմ, որ կկազմակերպվեն պատշաճ խորհրդարանական ընտրություններ: Առաջին լրջագույն քայլն այդ ընտրություններում կոռուպցիոն դրսևորումների բացառումը կլինի. ձայների վաճառք, վարչական ռեսուրսի չարաշահում և այլն: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսվի անմիջապես, բայց ես երկու մակարդակ կառանձնացնեի: Այս փուլում չէի խորանա օրենսդրական փոփոխությունների կամ հակակոռուպցիոն նոր ռազմավարություն ստեղծելու վրա: Ճիշտ կլինի պրակտիկայում հնարավորինս արագ լուրջ պայքար ցույց տալ: Ես միշտ ասել եմ՝ քանի դեռ այսպիսի կլանային, մոնոպոլիզացված, բիզնեսի ու քաղաքականության սերտաճմամբ համակարգ ունենք, դժվար կլինի շատ լուրջ ու արմատական արդյունքների հասնել: Բայց այդ համակարգի դեմոնտաժը ենթադրում է լրջագույն բարեփոխումներ, տնտեսական, քաղաքական ու սոցիալական ոլորտներում նոր մոդելի ստեղծում, որը նաև օրենսդրական ակտիվ գործունեություն է ենթադրում: Բայց ժամանակավոր կառավարության համար այս փուլում եղած օրենքները կյանքի կոչելը կլինի քաղաքական կամքի դրսևորում»,-ասաց Վ. Հոկտանյանը:

Նա ընդգծեց, որ ընտրություններից հետո նաև լուրջ օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որոնք կբերեն այնպիսի համակարգի ստեղծման, որն ինքնին կնվազեցնի կոռուպցիան:

Վարուժան Հոկտանյանից խնդրեցինք առանձնացնել այն ոլորտները, որոնք այսօրվա դրությամբ կոռուպցիայի առումով ամենախոցելին են: «Ելնելով կարևորագույն խնդրից՝ արտահերթ ընտրություններից, առաջինը ոստիկանությունն է: Այդ ցանկում են նաև մյուս ուժային կառույցները՝ Քննչական կոմիտե, ՀՔԾ: Ներկայումս իրականացվում է հակակոռուպցիոն 3-րդ ռազմավարության միջոցառումների ծրագիրը: Նպատակն է օրինավոր և հաշվետու հանրային ծառայողների դասի ձևավորումը: Սրանք այն ոլորտներն են, որոնք միշտ շատ կոռումպացված են ընկալվել: Երրորդը դատական համակարգն է: Մենք չպետք է ունենանք այսպիսի դատական համակարգ, որը «դու ինձ, ես քեզ» սկզբունքով լիովին կախված էր գործադիրից, ավելի կոնկրետ՝ Բաղրամյան 26-ից: Դրա արդյունքում կոռումպացված լինելու թույլտվություն էին ստանում: Այդ արատավոր շղթան պետք է կտրվի: Այս ամենի մեջ կարևորը քաղաքականության ու բիզնեսի տարանջատումն է լինելու, որի հիմքերը հենց հիմա կարող են դրվել: Դեմոնոպոլիզացիան առաջնահերթ քայլերից պետք է լինի, որը կնպաստի նաև նորմալ ընտրություններ անցկացնելուն»,-նշեց նա:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքի հասնելու հնարավոր ժամկետների մասին, Վարուժան Հոկտանյանը այլ երկրների օրինակները բերեց. «Երբ Սահակաշվիլին Վրաստանում իշխանության եկավ, մոտ 4-5 տարի հետո՝ 2008-ին, արդյունքներն արդեն հուսադրող էին: Բայց Վրաստանում գլխավոր խնդիրը չլուծվեց: Թբիլիսիում շատ եմ լինում: Այդ թեմայի շուրջ զրուցում ենք թե՛ մեր կոլեգաների, թե՛ քաղաքացիների հետ: Քաղաքացին այսօր ասում է՝ կյանքն առանձնապես չփոխվեց: Նրանց մոտ, իհարկե, բիզնեսի ու քաղաքականության նման սերտաճում չկար, բայց թե՛ դատական, թե՛ տնտեսական այլ խնդիրները բերեցին այն վիճակին, որն այսօր կա: Սինգապուրի դեպքում էլ մոտ 10-15 տարի հետո նկատվեց արդյունքը: Այնտեղ արդեն համակարգային փոփոխություններ եղան: Խնդիրն այն չէ, թե արդյունքը երբ կլինի, խնդիրը զարգացման վեկտորի փոփոխությունն է: Նախկինում մեզ մոտ իրավիճակի դինամիկան դրական չէր: Լավագույն դեպքում, կարելի է ասել, որ լճացման վիճակ էր: Հիմա, եթե հեղափոխության առաջնորդների ասածները կյանքի կոչվեն, մենք կունենանք դրական դինամիկա: Ես շատ վատ չեմ զգա, եթե, օրինակ, երկու տարիների կտրվածքով մեծ արդյունքներ չունենանք: Կարևորն այն է, որ զարգացումը ճիշտ ուղղությամբ գնա»:

Աննա Բադալյան

website by Sargssyan