Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատու... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մոտ 100 միլիոն դրամ՝ դատավորի ու իր կնոջ հայտարարագրում. «Փաստ» Տարոն Մարգարյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին. «Փաստ» Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելով՝ ազատ արձակվեց. «Փաստ» Լիլիթ Մակունցը դեմ է օպերային թատրոնում ռեստորան բացելուն. «Փաստ» Արդար և արդարացի. արտահերթ ընտրությունների մասին. «Փաստ» Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը». «Փաստ» «Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». «Փաստ» Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատումների և օրենքի գերակայության մասին. «Փաստ» Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում, ինչ ժամանակին տեղի ունեցան ՀՀՇ–ի ու ՀՀԿ–ի օրոք». «Փաստ» Արթուր Բաղդասարյանը հին ու «կարկառուն» ՕԵԿ–ականների առջև արգելքներ է դրել. «Փաստ» «Յուվենտուսի» նախագահն առաջարկում է փոխել ՉԼ-ի ձևաչափը Դատարանը մերժեց Խաչատուր Գիշչյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը. անցկացվելու է դատաբժշկական փորձաքննություն Գարեգիկ Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Առողջապահության նախարարը վստահեցնում է`արգելված վայրերում ծխելու տուգանքի չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չի ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ. Արթուր Գևորգյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Տարոն Մարգարյանի սուբյեկտիվ ցանկությունը չէ, այլ պարտավորությունն է. փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու մասին Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

«Հարցերը նախարարների մակարդակով չեն կարող լուծվել. պետք է բնապահպանական քաղաքականության փոփոխություն լինի». Լևոն Գալստյան

Past.am-ի զրուցակիցն է աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։

-Բնապահպանության նախարարի պաշտոնում Էրիկ Գրիգորյանի նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել։ Խոսում են, որ նա հանքարդյունաբերության կողմնակից է։ Այն, որ այսօր իշխանությունն այլ է, կարո՞ղ է անդրադառնալ նախարարի որոշումների վրա։

-Խնդիրն իրականում անձնավորված չէ։ Կարևոր է, որ նախարարն այդ ոլորտի որոշակի գիտելիքներ և հմտություններ ունենա։ Բայց ամենակարևորն այն է, որ բնությունը դիտարկի որպես առաջնային արժեք։ Եթե ընդհանուր գիտակցական մակարդակում՝ և՛ ժողովրդի, և՛ կառավարության, այդպես չի, շատ դժվար է սպասել, որ ճիշտ որոշումներ կկայացվեն։ Դա է ամբողջ խնդիրը։ Էրիկ Գրիգորյանին ես անձամբ վաղուց գիտեմ, նա բնօգտագործման տնտեսագետ է։ Նա որպես մասնագետ ավելի շատ հակված է, որ բնության միջոցներն ու հարստությունները պետք է պարզապես ճիշտ օգտագործել տնտեսության, մարդկանց շահի համար։

Մենք՝ որպես Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնություն, այլ գիտակցություն ունեցող խումբ ենք։ Մենք խորը էկոլոգիայի կողմնակից ենք, որի համար առաջնայինը բնությունն է։

Որպեսզի մենք փոփոխություն ունենանք, պետք է ակնկալենք, որ կառավարության մակարդակով կլինի էկոլոգիական խնդիրների վերաիմաստավորում։ Հայաստանի նման երկրների դեպքում, որոնք ունեն շատ փոքր տարածք և շատ խիտ ջրային և այլ էկոհամակարգեր, էկոլոգիական անվտանգությունը հավասարազոր է ռազմական անվտանգությանը։ Դրանք հավասար վտանգներ են Հայաստանի համար։

Երբ այդ գաղափարը, համոզմունքը հասնի կառավարման բարձր մակարդակի, մենք կունենանք լուրջ փոփոխություններ էկոլոգիական քաղաքականության ոլորտում։ Իսկ փոփոխությունները հետևյալն են. մենք բազմիցս նշել ենք, որ գլխավոր վտանգները մեր կենսատարածքների նորմալ գոյությունն է, որտեղ տնտեսության այլ ճյուղերով զբաղվելը պետք է սահմանափակեն, այն էլ՝ շատ խիստ։

Եթե նոր կառավարությունը հստակ փոփոխության քայլերի գիտակցություն նշմարեց, այդ դեպքում մենք կհասկանանք, որ կա ցանկություն ու կամք փոփոխություններ անելու։

Ոչ մի նոր մետաղական հանքավայր Հայաստանում չպետք է շահագործվի։ Կապ չունի՝ դա Ամուլսար կլինի, Թեղուտ, թե փոքրիկ հանք, որոնք առհասարակ ոչ մի տնտեսական և սոցիալական դերակատարում չունեն, ուղղակի որոշ մարդկանց սպասարկող օբյեկտներ են։

-Եթե այդպես չլինի, ճակատի կամ ձեր համակիրների կողմից կարո՞ղ են ինչ-որ ակցիաներ կազմակերպվել։

-Բողոքի ակցիաներ մենք վաղուց չենք անում։ Փոխարենն անում ենք իրազեկման ակցիաներ։ Մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որ Հայաստանի քաղաքացիներն իրենք որոշում կայացնող դառնան։ Եվ վերջին օրերին արդեն այդպես է։

Եթե, օրինակ, Ամուլսարի խնդիրը մոտակա երկու ամիսների ընթացքում չի լուծվում, մենք կրկին իրազեկում կանենք, որպեսզի այդ ծրագիրը կասեցվի։ Մենք արմատական փոփոխությունների կարիք ունենք։

-Եթե նախարարությունում պատրաստ լինեն քննարկումների, ըստ Ձեզ՝ հնարավոր կլինի՞ խնդիրների կարևորության մատուցման այլ տարբերակներ գտնել։

-Մարդիկ, մասնագետները հանդիպել են, բայց այդ հարցը միայն Բնապահպանության նախարարության հարցը չի։ Այն կախված է նաև Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության հետ։ Հարցը պետք է դրվի կառավարության մակարդակով և հարցի քննարկում պետք է լինի այս մի քանի օրերի ընթացքում։ Պետք է հստակ օրակարգ դրվի, թե ինչ խնդիրներ կան և ինչ լուծումներ են տեսնում։ Այստեղ այնպիսի հարցեր են, որ նախարարների մակարդակով չեն կարող լուծվել, պետք է բնապահպանական քաղաքականության փոփոխություն լինի։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

website by Sargssyan