Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատու... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մոտ 100 միլիոն դրամ՝ դատավորի ու իր կնոջ հայտարարագրում. «Փաստ» Տարոն Մարգարյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին. «Փաստ» Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելով՝ ազատ արձակվեց. «Փաստ» Լիլիթ Մակունցը դեմ է օպերային թատրոնում ռեստորան բացելուն. «Փաստ» Արդար և արդարացի. արտահերթ ընտրությունների մասին. «Փաստ» Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը». «Փաստ» «Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». «Փաստ» Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատումների և օրենքի գերակայության մասին. «Փաստ» Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում, ինչ ժամանակին տեղի ունեցան ՀՀՇ–ի ու ՀՀԿ–ի օրոք». «Փաստ» Արթուր Բաղդասարյանը հին ու «կարկառուն» ՕԵԿ–ականների առջև արգելքներ է դրել. «Փաստ» «Յուվենտուսի» նախագահն առաջարկում է փոխել ՉԼ-ի ձևաչափը Դատարանը մերժեց Խաչատուր Գիշչյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը. անցկացվելու է դատաբժշկական փորձաքննություն Գարեգիկ Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Առողջապահության նախարարը վստահեցնում է`արգելված վայրերում ծխելու տուգանքի չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չի ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ. Արթուր Գևորգյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Տարոն Մարգարյանի սուբյեկտիվ ցանկությունը չէ, այլ պարտավորությունն է. փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու մասին Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

«Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով վարչական իրավախախտումներին վերաբերող տույժերի և տուգանքների համաներում, ավելի ստույգ՝ «կարմիր գծերի» և Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող սարքավորումներով հայտնաբերված խախտումներին, ինչպես նաև՝ դրանց առնչվող ԴԱՀԿ որոշումներին:

ՀԿ-ի անդամները կարծում են, որ պետք է վերանայել և ընդլայնել մի շարք իրավախախտումների նվազ նշանակություն համարվելու ցանկը, այն է՝ կանգ գծի պահանջ, ոչ զուգահեռ կայանում, գիշերային ժամերին արգելված վայրերում կայանում և նմանատիպ մի շարք այլ իրավախախտումներ, որոնք երթևեկությանն առհասարակ խոչընդոտ չեն հանդիսանում:

Ի դեպ, առաջարկությունների նախնական փաթեթը արդեն իսկ պատրաստ է։

Past.am-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը նշեց, որ այս խնդրով մտահոգված է շուրջ 400 հազար վարորդ, իսկ խախտումները արձանագրվել են ապօրինություններով: Ասում է՝ երբ ներդրվում էին «կարմիր գծերը», հոլովվում էր այն արտահայտությունը, թե ավտոմեքենաների նկատմամբ պատասխանատվություն կլինի, սակայն որևէ փաստաթղթում դա արձանագրված չէ: Չեղավ նաև գույքի պահպանություն:

Երբ խախտումից խուսափելու տարբերակ չկա

Ղահրամանյանի խոսքով, մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ տուգանքները կայացվել են օրենսգրքի սխալ կիրառմամբ, ինչպես նաև չեն բավարարվել այդ խախտումներից զերծ մնալու նվազագույն պայմանները: Ասում է՝ վարորդները ճարահատյալ են խախտում կատարել կամ կահավորանքն ու շրջակա միջավայրը՝ նշանները, գծանշումները, ասֆալտն ու փոսերը խանգարել են վարորդին խախտումներից զերծ մնալ:

«Իրենք ամեն ինչ արել են, որպեսզի վարորդը խախտում անի: Սրանից ելնելով՝ ասում ենք, որ պետք է կիրառվի համաներում, քանի որ խախտումների մեծ մասը ելնում է անբարենպաստ ֆիզիկական միջավայրից և իրավիճակից՝ ծառերը փակում են լուսացույցերը, նշանները, արևի լույսը լուսացույցի գույներին է խանգարում, իսկ գծանշումները թարմացված չեն: Ունենք գծանշումներ, որ մի քանի տարվա են: Նշանների մեծագույն սով կա ամբողջ Հայաստանում»,- նշեց նա:

Ի՞նչ անել «կարմիր գծերի» հետ

Պատասխանելով մեր այն հարցին, թե իրենց առաջարկից չի՞ հետևում նաև այն, որ «կարմիր գծերն» առհասարակ չպետք է լինեն, Ղահրամանյանը պատասխանեց, որ պետք է որոշակի փոփոխություններ կատարել: Պետք է լինի պատասխանատվություն: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկի մեքենային կայանած ժամանակ մեկ այլ մեքենա խփում է ու գնում, ավտոկայանատեղին սպասարկող ընկերությունը պետք է վճարի տույժը: Իսկ հետաքննությունից հետո վնասը պատճառողից իր գումարները հետ վերցնի:

Ղահրամանյանը համոզված է՝ մեքենան կայանող վարորդը պետք է վստահ լինի, որ իր մեքենան պարզապես փողոցում կայանված չի: Սպասարկողը ինչ-որ պարտավորվածություններ պետք է ունենա այդ մեքենայի նկատմամբ: Իսկ առայժմ պարզապես կարմիր գիծ գծելն ու ոչինչ չանելը պարտավորություն չէ:

Չհամաներվողները քիչ են

Մեր այն դիտարկմանն էլ, թե համաներում լինելու դեպքում ինչպես է կատարվելու տարբերակումը, ինչպես են հասկանալու՝ ում կարելի է ներել, ում՝ ոչ, պատասխանեց, որ համաներում չպահանջող դեպքերը շատ փոքր տոկոս են կազմում: Նշեց, որ խախտումներից միայն արագության գերազանցումն է, որի համար անբարենպաստ պայմաններ չկան: Բայց արագաչափերը հիմնականում կանխարգելող դեր են փորձում կատարել: Ավելին՝ փորձը ցույց տվեց, որ այս միտքն արդեն հօդս է ցնդել, քանի որ և՛ վթարները չքչացան, և՛ մահացությունները: Սկզբում գուցե կանխարգելում էին, բայց ներկայում՝ ոչ:

«Ճանապարհային երթևեկության անվտանգությունից ելնելով՝ իրենք որևէ դրական գործ չեն կատարում: Եթե որևէ բան չի կանխարգելում, ուրեմն իր նշանակությունն ադրեն կորցրել է: Իսկ քանի որ կորցրել է, պետք է համաներվի: Հետագայի համար պետք է ստեղծվեն ամուր հիմքեր, ապահովվեն բարենպաստ պայմաններ՝ ասֆալտ, լույսեր, գիշերային լուսավորություն, գծանշումներ, լուսացույցեր: Այդ ամենը թող ապահովեն, հետո նոր տուգանեն»,-նշեց զրուցակիցս: Ղահրամանյանը անդրադարձավ ոլորտի գլխավոր բացերից մեկին ևս՝ վարորդական վկայականների վաճառքին՝ հույս հայտնելով, որ Ոստիկանությունում կատարվող փոփոխությունների արդյունքում վարորդական վկայականներ այլևս չեն վաճառվի:

Ինչու «կարմիր գծերը» Հայաստանում չաշխատեցին

Ղահրամանյանը ընդգծեց, որ «կարմիր գծերը» բերում էին նրա համար, որ մթնոլորտը քիչ աղտոտվեր, հիմնականում կենտրոնի օդը մաքուր պահվեր: Բայց Հայաստանում, բացի գումար ստանալուց, այն որևէ այլ նպատակ չէր հետապնդում:

«Փողոցում ինչպես կար՝ կայանում են, պարզապես գումար են ուզում: Այն ժամանակ վճարում էին ավտոկայանատեղու աշխատակցին, «կարմիր գծերի» ներդրումից հետո սկզբում գնում էր մասնավոր, հիմա՝ համայնքային բյուջե: Որպես այլընտրանք՝ զարգացած շատ երկրներում կայանման համար կա որոշակի գումար՝ կախված տարածքից: Կենտրոնում ավելի թանկ է, ծայրամասերում՝ էժան, կամ շաբաթ-կիրակի ու երեկոյան 10-ից հետո անվճար»,- հավելեց նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

website by Sargssyan