Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատու... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մոտ 100 միլիոն դրամ՝ դատավորի ու իր կնոջ հայտարարագրում. «Փաստ» Տարոն Մարգարյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին. «Փաստ» Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելով՝ ազատ արձակվեց. «Փաստ» Լիլիթ Մակունցը դեմ է օպերային թատրոնում ռեստորան բացելուն. «Փաստ» Արդար և արդարացի. արտահերթ ընտրությունների մասին. «Փաստ» Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը». «Փաստ» «Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». «Փաստ» Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատումների և օրենքի գերակայության մասին. «Փաստ» Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում, ինչ ժամանակին տեղի ունեցան ՀՀՇ–ի ու ՀՀԿ–ի օրոք». «Փաստ» Արթուր Բաղդասարյանը հին ու «կարկառուն» ՕԵԿ–ականների առջև արգելքներ է դրել. «Փաստ» «Յուվենտուսի» նախագահն առաջարկում է փոխել ՉԼ-ի ձևաչափը Դատարանը մերժեց Խաչատուր Գիշչյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը. անցկացվելու է դատաբժշկական փորձաքննություն Գարեգիկ Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Առողջապահության նախարարը վստահեցնում է`արգելված վայրերում ծխելու տուգանքի չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չի ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ. Արթուր Գևորգյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Տարոն Մարգարյանի սուբյեկտիվ ցանկությունը չէ, այլ պարտավորությունն է. փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու մասին Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

Քաղբանտարկյալների հարցի փակուղին ու հնարավոր լուծումը

Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը վերջին շրջանում ամենաքննարկվողներից է: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն օրերս ևս մեկ անգամ նշեց, որ իր համոզմամբ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առումով երկու հանգամանք է առանձնացրել. « Ինձ համար կա երկու խնդիր. Քաղաքականության հետ առնչվող խնդիրներ, որտեղ չունենք զոհեր, ու որտեղ ունենք զոհեր: Վերջինի դեպքում խոսքը «Սասնա ծռերի» մասին է։ Օրենքով սահմանված կարգով պետք է լուծենք նրանց ազատ արձակման հարցը, օրինակ՝ համաներմամբ»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ լուծում առաջարկեց:

«Կան անձինք, որոնց դեպքում այս պահին դատավարություն է ընթանում: Նրանց բոլորի խափանման միջոցը պետք է փոխել: Չեմ ասում արդարացվեն՝ դա ապագայի հարց է: Ուղղակի այս պահին խնդրի շուրջ առկա լարվածությունը մեղմացնելու համար նրանք պետք է ազատ արձակվեն: Իհարկե, խոսքը չի վերաբերում այն անձանց, ովքեր մեղադրվում են սպանության մեջ: Չեմ ասում, որ մեղավոր են, չեմ խախտում անմեղության կանխավարկածը, բայց ճիշտ չի լինի: Իսկ թե «Սասնա ծռերի» մասով ճի՞շտ էր ապստամբությունը, թե՝ սխալ, հարցը քաղաքական լուծում պետք է ունենա, որը հատուկ օրենքի ընդունումն է: Տեսեք՝ եթե մենք նայում ենք զուտ քրեական իրավունքի տեսանկյունից, անտեսելով երկրի խայտառակ վիճակը, և այն, թե ինչի դեմ էին ապստամբում, ապա մենք փակուղու առաջ ենք հայտնվում. շենք են գրավել, կրակել են, զենք են վերցրել: Քրեական օրենսգրքով դրանք հանցագործություններ են: Բայց գոյություն ունի իրավիճակ՝ ինչո՞ւ է նման գործողություն արվել: Հարցին պետք է օրենքի տեսքով քաղաքական գնահատական տրվի: Դրանից հետո դատական ակտերը կարող են վերանայվել ըստ այդ քաղաքական գնահատականի: Նման երևույթները քաղաքական գնահատականի կարիք ունեն և վեր են սովորական իրավական կարգավորումներից: Մենք հասել ենք մի եզրի, որտեղ իրավաբանությունն այլևս չի կարգավորում հարցը: Սա վերաբերում է նաև Մարտի 1-ի դեպքերին, ապրիլյան հեղափոխությանը»:

Նրա խոսքով՝ երբ այդ գնահատականը լինի, դատական համակարգի համար արդեն հեշտ կլինի կողմնորոշվել իրավական գործընթացներում, բայց հիմա ունենք երկու ճշմարտություն. «Ճշմարտություն, որն ասվում էր Սերժ Սարգսյանի կողմից, երբ ասում էր՝ մարդիկ հանցագործ են, նույնը նաև Շանթ Հարությունյանին էր վերաբերում: Ունենք նաև մյուս ճշմարտությունը. ասում ենք՝ ո՛չ, դուք բռնազավթել եք իշխանությունը, և այդ մարդիկ փորձում էին վերադարձնել այն ժողովրդին: Եթե ճշմարտությունը որոշված չէ, ցանկացած դատական կառույցի, իրավաբանի համար խնդիրն անլուծելի է դառնում, կամ էլ տրված լուծումը չի գոհացնում հանրությանը»:

Իսկ ովքեր դատապարտվել են, փաստաբանի կարծիքով, նրանց նկատմամբ կարող է ներում կիրառվել. «Այս պահին միակ գործուն տարբերակը ներումն է: Իսկ ներմամբ ազատ արձակվելը չի նշանակում մեղքի ընդունում»:

Մարդկանց կողմից այս օրերին մի հարց է բարձրացվում՝ քաղբանտարկյալներն անմեղ են, ինչո՞ւ պետք է նրանց նկատմամբ համաներում կամ ներում կիրառվի: Տ. Աթանեսյանն այդ մոտեցումը էմոցիոնալ է համարում. «Եթե վարչապետից պահանջում են քաղբանտարկյալներին անմիջապես ազատ արձակել, ապա ասեմ, որ նա նման իշխանություն չունի և չի կարող ունենալ: Եթե դա արեց, երկու ճանապարհի առաջ ենք կանգնում. կամ 6 ամիս հետո նույն ռեժիմն ենք ունենալու, կամ էլ հեղափոխությունը պարզապես ամեն ինչ է քանդում: Այսինքն՝ կառուցված պետական ապարատը: Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ դռները բացել են ու մարդիկ դուրս են եկել բանտերից: Նման մոտեցման հետևանքները ծանր են լինում: Որպես կանոն՝ լինում է քրեական «բեսպրեդել»»:

Փաստաբանը շեշտեց՝ ներումից ու համաներումից պատմության մեջ ոչ մի քաղբանտարկյալ չի տուժել. «Եթե գիտենք, որ մարդը քաղբանտարկյալ է, շատ չի հետաքրքրում ՝ նրա նկատմամբ համաներո՞ւմ, թե՞ ներում է կիրառվել: Երբ ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները բանտից ազատ արձակվեցին, չասվեց, որ մարդիկ անմեղ են, պարզապես ասվեց, որ իրադրություն է փոխվել և ազատ են արձակել: Ի դեպ՝ հետագայում ոչ ոք չի դիմել դատական ակտը վերանայելու համար: Նույնը եղել է Ֆիդել Կաստրոյի, Նելսոն Մանդելայի հետ: Կոպիտ ասած՝ դրան էլ ո՞վ է նայում, երբ ճշմարտությունը հասկանալի է»:

Աննա Բադալյան

website by Sargssyan