«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Փաստաբաններին զանգահարողները Հրայր Թովմասյանի շրջապատի՞ց են.... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գրիգոր Մինասյան. «Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԿԸՀ-ն նիստ կգումարի և կքննարկի Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրությունը Երբեմնի «թունդ» քաղտեխնոլոգները հոգեվարքի մեջ են... Բուհերը հակասում են իրար. երիտասարդական հիմնադրամի պարտադրանքն ու հետ վերադարձվող տոկոսները Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Մեղադրանք է առաջադրվել Կ.Ուլնեցի փողոցում խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հին մարզերում Վթարային ջրանջատում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում Արմեն Աշոտյանին արդեն դիմել են. «Փաստ» Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա. «Փաստ» Դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան. «Փաստ» Մի շարք խախտումների համար այլևս չեք տուգանվի, որոշ արագաչափերի գործունեությունը կդադարեցվի. «Փաստ» Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել. «Փաստ» «Հների» մնալը կարող է ծանր հետևանքներ ունենալ. «Փաստ» Ինչպե՞ս չդառնալ վիշապ, որի դեմ պայքարում ես. «Փաստ» «Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փաստ» «Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարվում է ընդդիմության կողմից». «Փաստ» Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փաթեթային ճգնաժամի մեջ են». «Փաստ» Լուրջ բարդություններ վարչապետի համար՝ «երկրորդ էշելոն» ձևավորելիս. «Փաստ» Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով

«Արարատ» ցեմենտի գործարանի աշխատակիցներին մոլորության մեջ են գցել

Կարեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 Արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակվում է «Արարատ ցեմենտի» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիաները: Սակայն տրամաբանության համաձայն, երեկվա բանակցություններից հետո, պետք է որ ամեն ինչ իր տեղն ընկած լիներ: Քանզի գործարանի ղեկավարության կողմից աշխատակիցներիը տեղում ստացել էին մի շարք խնդիրների լուծումները, իսկ մնացած մասը պետք կարգավորվեր որոշակի քննարկումների արդյունքում:

  Այդ միջադեպից հետո շարունակվող գործադուլը մեկ բանի մասին է վկայում, որ աշխատակիցներին մոլորության մեջ են գցել և որոշ մութ ուժեր փորձում են ստեղծված իրավիճակից օգուտներ քաղել:

 Նախկին իշխանության մնացորդները կարծես թե ոչ մի կերպ չեն կարողանում մարսել այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը ամենաբարձրներից լինելով հանդերձ, պրոգրեսիվ կերպով շարունակում է աճել:

 Ի գիտություն Ծառուկյանի վարկանիշից «հղի մնացածների» պետք է նշենք, որ սխալ թեմա են ընտրել իրենց ստոր մտադրությունները իրագործելու համար: Առհասարակ վերջին տարիների ՀՀ տնտեսական իրավիճակից ելնելով ցեմենտի գործարանի աշխատակիցներից շատերին հաշվենկատ ղեկավարությունը պետք է կրճատեր, ինչպես բազմաթիվ հիմնարկություններում է եղել: Այսինքն, եթե նույն բիզնես տրամաբանությամբ առաջնորդվեին նաև Արարատի ցեմենտի գործարանում, ապա ներկա դրությամբ 500-700 աշխատակից պետք է ազատված լիներ աշխատանքից: Սակայն Գագիկ Ծառուկյանի սկզբունքներն ու մարդասիրությունը, թույլ չտվեց այդքան ընտանիքի կանգնել սոցիալական բարդ իրավիճակի առաջ, ուստի հրահանգվեց ոչ ոքի չհեռացնել աշխատանքից և չկրճատել: 

 Բնականաբար ինչպես մնացած դեպքերում այս դեպքում ևս Ծառուկյանը թույլ չի տա, որ որոշ թափթփուկների պատճառով տուժի ՀՀ քաղաքացին, այս խնդիրը շատ կարճ ժամանակահատվածում հանգուցալուծում կստանա:

 Սակայն պետք է արձանագրել, որ նման արատավոր երևույթներից ազատվելու ճիշտ ժամանակն է, երբ երկրում հաստատվել է միանգամայն այլ մթնոլորտ, որտեղ «բզբզացողները» այլևս չպետք է խաղան մարդկանց վստահության հետ և չպետք է կարողանան հասարակ գյուղացուն օգտագործելով սպասարկել իրենց նեղ քաղաքական շահերը: Այս պրոցեսը ուղղակի քամի է, որը քարին ոչինչ չի կարող անել, դեռ հակառակը ավելի է հղկելու և փայլեցնելու նրա մակերևույթը, այնպես որ, այս գործողությունների շարքը բացարձակ անպտուղ է…

 

website by Sargssyan